Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Փաշինյանը և կողմնակիցները խոչընդոտում են տրանսպորտի երթևեկությունը Երևանի կենտրոնում

Փաշինյանը և կողմնակիցները խոչընդոտում են տրանսպորտի երթևեկությունը Երևանի կենտրոնում
16.04.2018 | 11:57

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին գլխավորող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները առավոտյան փակեցին Երևանի Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկը՝ թույլ չտալով տրանսպորտի երթևեկությունը Բաղրամյան պողոտայով:

Փաշինյանը պառկեց մի ավտոբուսի դիմաց՝ նույնը հրահանգելով թիմակիցներին: Վարորդի և ուղևորների հորդորներին՝ բացել ճանապարհը, նա պատասխանում էր, որ սա քաղաքական ակցիա է: Ընդդիմադիր գործիչը ներողություն խնդրեց բոլորից, ում անհարմարություն են պատճառում իրենց գործողություններով, հավաստիացնելով, որ իրենց ակցիայի նպատակը ժողովրդին ավելի մեծ անհարմարությունից, այն է՝ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարումից փրկելն է: Քիչ անց ուսանողների մի խումբ, դուրս գալով մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից, արգելափակեց Աբովյան փողոցը:

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ